Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված է ՊՍԺ տեղափոխությամբ։ Փարիզցիները դեմ չեն ձեռք բերել 37-ամյա ֆուտբոլիստին։ Հաղորդում է լրագրող Պեդրո Ալմեյդան։

Նրա խոսքով՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը կապ է հաստատել հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Թաիլանդ շրջագայության:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է այս ամառ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2022/23 մրցաշրջանի ավարտին։