Ուեյն Ռունին կարող է վերադառնալ ՄԼՍ

«Դերբի Քաունթիի» նախկին մարզիչ և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատրաստվում է գլխավորել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է The Times-ը։

Նշվում է, որ 36-ամյա մասնագետի նոր ակումբը կարող է դառնալ «Դի Սի Յունայթեդը»։ Վաշինգտոնից թիմը նոր մշտական ​​մարզիչ է փնտրում:

«Դի Սի Յունայթեդն» այն ակումբներից էր, որտեղ Ռունին ավարտեց իր խաղային կարիերան։ Նա ամերիկյան թիմում խաղացել է 2 տարի (2018-2020 թթ.)։