Լիսաբոնի «Սպորտինգը» համաձայնեցրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի տրանսֆերը

Լիսաբոնի «Սպորտինգը» համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուի հետ պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է Record-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանֆերային իրավունքների 50 տոկոսի համար կվճարի 10 միլիոն եվրո։ «Բարսելոնան» կմնա Տրինկաուի տրանսֆերային իրավունքների կեսի սեփականատերը և կունենա նրան վերադարձնելու հնարավորություն:

Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Վուլվերհեմփթոնում»: Պորտուգալացին թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։