Իսպանական մամուլը նշել է Ֆրենկի դե Յոնգի «Մանչեսթեր Յունայթեդ» չտեղափոխվելու չորս պատճառ

Ֆրենկի դե Յոնգը որոշել է չլքել «Բարսելոնան»:

Diario Sport-ի հավաստմամբ՝ կիսապաշտպանը 4 հիմնական պատճառ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը չընդունելու համար.

Դրանք են՝

  1. «Մանչեսթեր Յունայթեդը» չի մասնակցելու Չեմպիոնների Լիգայի գալկիք խաղարկությանը:
  2. Ակումբը խնդիրներ ունի Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո, ինչը անհանգստացնում է հոլանդացուն:
  3. Դե Յոնգին դուր չի գալիս Մանչեսթերի եղանակը:
  4. Կիսապաշտպանի ընկերուհին չի ցանկանում լքել Կատալոնիայի մայրաքաղաքը:

25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: