Ռենատու Սանշեշը պատրաստվում է առաջիկա օրերին միանալ ՊՍԺ-ին

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։

Նշվում է, որ պորտուգալացին մտադիր է մոտ օրերս միանալ փարիզցիներին: Կողմերի միջև բանակցություններն ընթանում են դրական հունով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» համաձայնության է եկել «Լիլի» հետ տրանսֆերի շուրջ, սակայն ֆուտբոլիստն ինքը ցանկանում է լինել ՊՍԺ-ում։ Սանշեշը «Լիլ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Բավարիայից»: