ՊՍԺ-ն 30 միլիոն եվրո է առաջարկել «Սասուոլոյի» հարձակվողի համար

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակկայով, հայտնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Միլանում հանդիպում է տեղի ունեցել ՊՍԺ-ի տեխնիկական մենեջեր Անտերո Էնրիկեի, իտալական ակումբի գործադիր տնօրեն Ջովանի Կարնեվալիի և 23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ալեսանդրո Լուչիի միջև։

Փարիզյան ակումբը հարձակվողի համար առաջարկել է 30+5 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Սասուոլոն» հրաժարվել է այս գումարով վաճառել Սկամակկայի տրանսֆերը և պահանջել է 50 միլիոն եվրո։