Պոլ Պոգբան ժամանել է «Յուվենտուսի» մարզաբազա՝ բուժզննում անցնելու համար (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան ժամանել է «Յուվենտուսի» մարզաբազա՝ բուժզննում անցնելու և թուրինյան ակումբ տեղափոխությունն ավարտելու համար, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բուժզննում անցնելուց հետո 29-ամյա ֆրանսիացին պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին: