Պաշտոնական. Լուիշ Նանին հեռացավ «Վենեցիայից»

«Վենեցիան» համաձայնել է խզել պայմանագիրը վինգեր Լուիշ Նանիի հետ, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա ֆուտբոլիստը «Վենեցիայում» հանդես էր գալիս 2022 թվականի հունվարից։ Ակումբի կազմում անցկացրած 10 խաղում նա դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։ 2021/22 մրցաշրջանի արդյունքով «Վենեցիան» դուրս մնաց Ա Սերիայից։

Նանին հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում», «Սպորտինգում» և Պորտուգալիայի հավաքականում իր մրցելույթներով։