Պաշտոնական. Գժեգոժ Կրիխովյակը նոր ակումբ ունի (լուսանկար)

Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում հայտնել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակի հետ պայմանագիր կնքելու մասին։

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն օգտվել է ՖԻՖԱ-ի թույլտվությունից և լքել ՌՊԼ-ը մինչև 2023 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ Կրիխովյակը «Կրասնոդարի» ֆուտբոլիստ է դարձել 2021 թվականի ամռանը։ Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է հունական ԱԵԿ-ում։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը ժամկետով։

https://twitter.com/ShababSaudiFc/status/1545533657812705282