«Մանչեսթեր Յունայթեդը» բարելավված առաջարկ է կատարել Լիսանդրո Մարտինեսի վերաբերյալ

«Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ մանկունիանցիների նոր առաջարկը կազմում է 50 մլն եվրո, սակայն հոլանդական կողմը դեռ պատասխան չի տվել։ «Այաքսի» ներկայացուցիչները սպասում են, որ «Արսենալը» մրցակցային առաջարկ կանի՝ ավելի մեծ գումար առաջարկելով։

Նախորդ մրցաշրջանում Մարտինեսն Էրեդիվիզիում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։