Հայտնի է Էրլինգ Հոլանդի խաղահամարը «Մանչեսթեր Սիթիում»

Հարձակվող Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

2021/22 մրցաշրջանում Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայում» նույնպես հանդես է եկել 9 համարով։

Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հոլանդը երկուսուկես տարվա ընթացքում բոլոր մրցաշարերում անցկացրած 88 խաղում խփել է 85 գոլ։