«Յուվենտուսը» բարձր աշխատավարձ է առաջարկում Կալիդու Կուլիբալիին

Հայտնի են դարձել պայմանագրի մանրամասները, որոնք «Յուվենտուսն» առաջարկել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան՝ «Յուվեն» սենեգալցուն առաջարկել է մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 7 միլիոն եվրո աշխատավարձով։ Կուլիբալին պետք է փոխարինի հոլանդացի Մատեյս դե Լիգտին, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թուրինյան ակումբից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսի» ներկայացուցիչներն արդեն հանդիպել են սենեգալցու գործակալի հետ: