Յուրգեն Կլոպ. ««Լիվերպուլի» ֆուտբոլիստները կանցկացնեն պատմության ամենաերկար մրցաշրջանը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր ակնկալիքներով նոր մրցաշրջանից, որը կներառի որոշ ֆուտբոլիստների մասնակցությունը աշխարհի առաջնությանը։

– Այս մրցաշրջանը մի փոքր ավելի շուտ է սկսվում, իսկ աշխարհի առաջնության համար նույնպես ընդմիջում կլինի։ Արդյո՞ք դա կփոխի ձեր մինչմրցաշրջանային ծրագրերը:

– Ոչ այդքան: Մեր մինչմրցաշրջանը ոմանց համար բավական երկար կլինի, ոմանց համար՝ ոչ այնքան: Մենք ժամանակային սահմանափակումներ ունենք։ Ես այս աշխատանքով եմ զբաղվում ավելի քան 20 տարի, գրեթե նույն պաշտոնում, և մենք գիտենք, թե որքան շատ բան պետք է անենք մինչմրցաշրջանի ընթացքում, որպեսզի հիմք ստեղծենք ամբողջ մրցաշրջանի համար:

Այս անգամ մենք ունենք ֆուտբոլիստների երկու տարբեր խմբեր, բայց միայն նոյեմբերից։ Որովհետև մենք ունենք մի խումբ, որը կունենա պատմության մեջ ամենաերկար մրցաշրջանը, և եթե նրանցից որևէ մեկը հասնի աշխարհի առաջնության եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, դա կլինի խելահեղություն, բացարձակ խելահեղություն»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը: