Ժոզե Ֆոնտե. «Միգուցե Ռոնալդուն չի հավատում, որ կարող է տիտղոս նվաճել, եթե մնա «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Լիլի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեն կիսվել է իր կարծիքով, թե որտեղ կարող է կարիերան շարունակել ազգային հավաքականի իր խաղընկերը՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Այն, ինչ ես հաստատ գիտեմ, այն է, որ Ռոնալդուն սիրում է Չեմպիոնների Լիգան: Նա կարծում է, որ այն աշխարհի լավագույն մրցաշարն է։

Միգուցե նա չի հավատում, որ կարող է տիտղոս նվաճել, եթե մնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Բայց միայն նա կարող է հստակ ասել, որ դա էտպես է.

Վերադարձը Մադրիդ լավագույն տարբերակը կլիներ Ռոնալդուի համար.

«Բավարիա» տեղափոխվելը հետաքրքիր տարբերակ կլիներ, քանի որ այնտեղ Կրիշտիանուն կարող է նվաճել գավաթներ և մրցունակ լինել Չեմպիոնների Լիգայում»,- ասել է Ֆոնտեն TalkSPORT-ին տված հարցազրույցում: