«Արսենալի» նորեկ Գաբրիել Ժեզուսը, ով լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից», կողմնորոշվել է «զինագործների» կազմում իր դերի հարցում։
«Ես չեմ ցանկանում «Արսենալում» գերաստղ լինել. Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ, դուրս գալ խաղադաշտ և օգնել թիմակիցներիս, լինել ընտանիքի մի մասը։
Մենք պետք է անենք այն, ինչ պետք է հաղթանակի հասնելու համար, խաղադաշտից դուրս և դրա ներսում: Ես այստեղ չեմ, որ միակը լինեմ, ես այստեղ եմ՝ օգնելու, սովորելու այս տղաների հետ և միասին հաղթելու համար»,- ասել է Գաբրիելը: