«Բարսելոնան» ավելի նախընտրում է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին վաճառել «Չելսիին», քան «Մանչեսթեր Յունայթեդին»: Լրագրող Խավի Միգելի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» լոնդոնյան ակումբի առաջարկն ավելի շահավետ են համարում, քան «կարմիր սատանաներինը»:
Հիշեցնենք, որ «Չելսին» վերջերս է միացել Դե Յոնգի համար պայքարին: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» շաբաթներ շարունակ բանակցում էր «Բարսելոնայի» հետ, սակայն չէր կարողանում համաձայնության գալ տրանսֆերի գնի շուրջ։
Դե Յոնգի խաղը շատ է դուր գալիս «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, ով երիտասարդ հոլանդացուն դիտարկում է որպես կենտրոնական կիսապաշտպանի դիրքի համար հեռանկարային թեկնածու: