Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի կինը՝ Մինա Բոնինոն, պատմել է, որ իրենց կողոպտել են Իբիցայում արձակուրդի ժամանակ։
Նրա խոսքով՝ իրենցից գողացել են 10 հազար եվրո կանխիկ գումար։ Գողացել են, նաև ոսկեղեն և այլ թանկարժեք իրեր:
Ֆուտբոլիստի կինը պատմել է, որ լողափից վերադառնալիս տեսել է իրենց հյուրանոցային համարը խառնաշփոթ և կողոպտված:
Զույգը արդեն դիմել է ոստիկանություն դեպքի մանրամասները պարզելու պահանջով: