Ֆաբիո Կապելլո. «Այժմ Ռոնալդուի համար դժվար կլինի ակումբ գտնել»

Իտալացի անվանի մարզիչ Ֆաբիո Կապլելոն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա անգլիական ակումբում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա պորտուգալացին մտադիր է այս ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

«Այն բանից հետո, ինչ Ռոնալդուն ցուցադրեց Իտալիայում, ես չեմ կարծում, որ նա կվերադառնա։ «Յուվենտուսը» հաստատ դժվար թե ձեռք բերի նրան, նախորդ անգամ նա այնքան էլ հաջողության չհասավ այնտեղ: Ա Սերիայի մյուս ակումբներում նույնպես, ամենայն հավանականությամբ, ռիսկի չեն դիմի։ «Բարսելոնայի» հետ տարբերակն ավելի շատ դատարկ խոսակցության է նման:

Այժմ Ռոնալդուի համար դժվար կլինի թիմ գտնել, նա, հավանաբար, կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»,- Կապելլոյի խոսքերն է մեջբերում «РБК Спорт»-ը։