Բերնդ Լենոն հանաձայության է եկել մեկ այլ լոնդոնյան ակումբի հետ

«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն համաձայնության է եկել «Ֆուլհեմի» հետ, հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դարպասապահն ու մայրաքաղաքային ակումբն արդեն պայմանավորվել են ամեն ինչի շուրջ, սակայն թիմերի միջև տրանսֆերի գինը դեռ քննարկվում է։ «Արսենալը» տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 12 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հույս ունի ավելի շատ խաղաժամանակ ստանալ՝ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Բերնդ Լենոյի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում 122 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: