«Բարսելոնան» կարող է թիմ վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բետիսի» պաշտպան Մարկ Բարտրայի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բլաուգրանայի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 30-ամյա իսպանացու հետ՝ հնարավոր տրանսֆերի համար:

2021/22 մրցաշրջանում Բարտրան «Բետիսի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Պաշտպանը «Բարսելոնայի» սան է, կատալոնացիների կազմում խաղացել է մինչև 2016 թվականը, որից հետո տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։ 2019 թվականի ամռանը ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ։