«Բարսելոնան» և Ուսման Դեմբելեն համաձայնեցրել են պայմանագրի երկարաձգումը

Հարձակվող Ուսման Դեմբելեն համաձայնեցրել է պայմանագրի երկարաձգումը «Բարսելոնայի» հետ:

25-ամյա ֆրանսիացին, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակով է, համաձայնել է նոր պայմանագիր կնքել մինչև 2024 թվականը ժամկետով, հայտնում է Mundo Deportivo-ն:

Նշվում է, որ Դեմբելեն համաձայնել է աշխատավարձի 40%-ի կրճատմանը։ Գործարքը կձևակերպվի մոտ ժամանակներս։

Նախորդ մրցաշրջանում վինգերը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։