«Յուվենտուսի» նորեկ, վինգեր Անխել դի Մարիան կողմնորոշվել է նոր ակումբում խաղային համարի հարցում։
Արգենտինացին «Յուվեի» կազմում հանդես կգա 22-րդ համարի ներքո։ 34-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբին միացել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո:
Դի Մարիան փարիզցիների կազմում հանդես էր գալիս 2015 թվականից՝ անցկացնելով 295 հանդիպում։ Նա դարձել է 93 գոլի և 119 գոլային փոխանցման հեղինակ։
