Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանի ֆավորիտներին

Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է, թե ով է Ա Սերիայի նոր մրցաշրջանի ֆավորիտը։

«Ինձ թվում է, որ «Յուվենտուսն» ու «Ինտերը» տիտղոսի գլխավոր հավակնորդներն են։ Թուրինյան ակումբը նույնիսկ որոշակի առավելություն ունի.

«Միլանը» մի փոքր հետ կմնա. Հետաքրքիր պայքար է սպասվում»,- Բուֆֆոնի խոսքերն է մեջբերում La Stampa-ն։