«Լիդսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան կարող է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբներից մեկում, հայտնում է Marca-ն։
«Արսենալն» ու «Չելսին», ովքեր ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացուն տեսնել իրենց թիմերում, տրանսֆերային առաջարկներ են արել նրան։
Անձամբ հարձակվողը, ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», ինչի մասին տեղեկացրել է իր գործակալներին։
Ավելի վաղ հայտնել ենք որ «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել Ռաֆինյայի վերաբերյալ: