Այսօր Լուկա Յովիչը պետք է դառնա «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, ֆուտբոլիստը կմեկնի Ֆլորենցիա՝ տրանսֆերն ավարտելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբը մշտական ​​հիմունքներով կտեղափոխվի «Ֆիորենտինա», ընդ որում՝ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը տրանսֆերի համար գումար չի վճարի։ «Մանուշակները» կվճարեն Յովիչի ամբողջ աշխատավարձը։

Սպասվում է, որ 24-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, «Ռեալն» իրավունք կունենա ստանալ տրանսֆերի հաջորդ վաճառքի գումարի 50 տոկոսը։