Մի քանի շաբաթ առաջ գործակալները «Բավարիային» են առաջարկել «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը՝ որպես Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող։ Այս մասին հայտնում է Bayern & Germany թվիթերյան էջը։
Հիշեցնենք, որ լեհ ռմբարկուն ցանկանում է հեռանալ թիմից և տեղափոխվել «Բարսելոնա»: Սակայն մյունխենյան ակումբի ղեկավարությունն անմիջապես մերժել է Մորատայի թեկնածությունը։ «Բավարիան» 29-ամյա իսպանացուն չի համարում Լևանդովսկուն արժանի փոխարինող։
2021/22 մրցաշրջանում Մորատան վարձավճարով հանդես է եկել «Յուվենտուսում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի վերջում Ալվարոն վերադարձավ «Ատլետիկո»։