Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնի մինչմրցաշրջանային շրջագայությանը

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչմրցաշրջանային շրջագայությանը, հայտնում է Sky Sports-ը:

Ֆուտբոլիստն արձակուրդից հետո դեռ չի միացել թիմին և վերջին օրերին բաց է թողել մարզումները՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքները։ Ակումբը չի պատժել պորտուգալացի հարձակվողին: Հուլիսի 8-ին «Յունայթեդը» կմեկնի Բանգկոկ՝ մինչմրցաշրջանային շրջագայության, իսկ Ռոնալդուն թիմի հետ չի լինի։

Ըստ շրջանառվող լուրերի՝ 37-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, որին «Մանչեսթեր Յունայթեդը» չի մասնակցելու, իսկ նրա գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է նոր ակումբ գտնել պորտուգալացու համար։