«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծիք է հայտնել կատալոնացիների ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին։
«Ես շատ եմ խոսում Ֆրենկիի հետ, տեղյակ եմ նրա շուրջ ստեղծված իրավիճակից։ Նա ցանկանում է մնալ «Բարսելոնայում», դա այն ամենն է, ինչ ես գիտեմ այս պահին:
Նրա հեռանալու մասին շատ խոսակցություններ կան, բայց ես հավատում եմ, որ «Բարսան» միշտ պահում է թիմի լավագույն ֆուտբոլիստներին: Որպեսզի ակումբն ավելի լավը դառնա, չի կարելի դե Յոնգի նման ֆուտբոլիստներին վաճառել»,- Կումանի խոսքերն է մեջբերում AS-ը։