Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հայտարարել է, որ կերկարաձգի պայմանագիրն «արքայական» ակումբի հետ։
21-ամյա բրազիլացու գործող համաձայնագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը, այն կներառի 1 միլիարդ եվրո չափով հրաժարագնի մասին կետ։
«Այո՛, ես կերկարաձգեմ պայմանագիրը։ «Ռեալն» իմ երազանքն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ABC-ն։