Օլիվյե Ժիրու. «Այնքան շատ էի ուզում հեռանալ «Չելսիից», որ Լեմպարդին ասացի՝ կմիանամ «Թոթենհեմին»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատմել է, որ կարող էր «Չելսիից» տեղափոխվել «Ինտեր»։

«Այն ժամանակ ես «Չելսիում» կանոնավոր խաղաժամանակ չէի ստանում, հարձակման գծում ես երրորդ ընտրությունն էի, և այդ պատճառով փորձում էի համատեղ լուծում գտնել Ֆրենկ Լեմպարդի հետ:

Այն ժամանակ իտալական ակումբները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին իմ նկատմամբ։ Ինչ-որ պահի ես հաղորդագրություն ստացա «Ինտերից», որ նրանք այլևս գումար չունեն ինձ հետ պայմանագիր կնքելու համար: Ես ամեն ինչ անում էի, որ հեռանամ։ Հանդիպեցի «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեի հետ։

Ես այնքան շատ էի ցանկանում հեռանալ «Չելսիից», որ նույնիսկ ասացի Լեմպարդին, որ կմիանամ «Թոթենհեմին», քանի որ գիտեի, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ ես իր թիմում լինեմ: Կարծում եմ՝ դա հեշտ չէր՝ հաշվի առնելով, որ ես խաղացել եմ «Արսենալում»։ Ի վերջո, ճակատագիրն ինձ բերեց այստեղ, ու ես հագա «ռոսոներիների» մարզաշապիկը»,- ​​Ժիրուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: