Պաշտոնական. Սթիվեն Բերգվեյնը տեղափոխվեց «Այաքս»

«Այաքսը» հայտարարել է «Թոթենհեմի» և Հոլանդիայի հավաքականի վինգեր Սթիվեն Բերգվեյնին ձեռք բերելու մասին:

Տրանսֆերի արժեքը կազմել է 31,25 մլն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թվականը ժամկետով։

2021/22 մրցաշրջանում Բերգվեյնը բոլոր մրցաշարերում «Թոթենհեմի» կազմում մասնակցած 32 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։