«Միլանը» սկզբունքային համաձայնության է եկել «Բրյուգեի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Շառլ դե Կետելարին ձեռք բերելու հարցում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Կողմերը կարող են պայմանագիր կնքել մինչև 2027 թվականի ամառ՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։
Այժմ «Միլանը» պետք է պայմանավորվի «Բրյուգեի» հետ տրանսֆերի շուրջ։