Լյուկ դե Յոնգ. «Ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ էի, և մի ժամանակ ամբողջ «Կամպ Նոուն» վանկարկում էր իմ անունը»

ՊՍՎ-ի հարձակվող Լյուկ դե Յոնգն ամփոփել է իր կարիերայի փուլը Իսպանիայի առաջնությունում, որտեղ հարձակվողը հանդես է եկել «Բարսելոնայում» և «Սևիլիայում»։

«Ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ էի, և մի ժամանակ ամբողջ «Կամպ Նոուն» վանկարկում էր իմ անունը:

«Սևիլիայի» հետ մենք հաղթեցինք Եվրոպա Լիգայում իսկ ես  եզրափակիչում՝ խփեցի երկու գոլ։ Այսպիսով, ես հպարտությամբ կարող եմ հիշել այս փուլը»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Algemeen Dagblad-ը։

Դե Յոնգը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։