Կոնֆերենցիաների Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Լիդս»

«Լիդսը» պայմանագիր է կնքել «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Լուիս Սինիստերայի հետ:

Անգլիական ակումբը կոլումբիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսը ժամկետով: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ձախ եզրային հարձակվողի տրանսֆերը «Լիդսի» համար արժեցել է 25 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Սինիստերան «Ֆեյենորդի» հետ հասել է Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ: Այնտեղ նրա թիմը պարտվեց «Ռոմային»: Լուիսը ճանաչվել էր մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: