Ժոզե Ֆոնտե. ««Ռեալ» վերադարձը լավագույն տարբերակը կլիներ Ռոնալդուի համար»

«Լիլի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեն կիսվել է իր կարծիքով, թե որտեղ կարող է կարիերան շարունակել ազգային հավաքականում իր թիմակից, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Այն, ինչ ես հաստատ գիտեմ, այն է, որ Ռոնալդուն սիրում է Չեմպիոնների Լիգան: Նա կարծում է, որ դա աշխարհի լավագույն մրցաշարն է։ Նա գիտի, թե ինչպես պետք է հանդես գա «Ոսկե գնդակը» նվաճելու համար: Կրիշտիանուն պետք է նվաճի տիտղոսներ, պայքարի դրանց և «Ոսկե գնդակի» համար:

Միգուցե նա չի հավատում, որ կարող է մի քանի տիտղոս նվաճել (եթե մնա «Մանչեսթեր Յունայթեդում)»: Սակայն միայն նա կարող է դա հստակ ասել:

«Ռեալ» վերադա՞րձը: Դա լավագույն տարբերակը կլիներ Ռոնալդուի համար»,- ասել է Ֆոնտեն TalkSPORT-ին տված հարցազրույցում: