«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է այն լուրերին, թե «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է միանալ թիմին։
«Մենք բախտը բերել է, որ ֆուտբոլիստներից շատերը ցանկանում են տեղափոխվել «Բարսա»: Երբ նման շանս է լինում, բոլորը սկսում են դիտարկել այդ տարբերակը, դա ոգեշնչում է նրանց, ստիպում է մտածել այդ մասին։
Իր պատմության պատճառով «Բարսելոնան» շատ գրավիչ ակումբ է բարձրակարգ ֆուտբոլիստների համար: Ես չեմ խոսում որևէ կոնկրետ ֆուտբոլիստի մասին: Մենք դեռ շարունակում ենք մնալ շատ գրավիչ ակումբ, թեև հիմա ժամանակավորապես հետ ենք մնում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։