«Ֆիորենտինան» Twitter-ում հայտնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի տեղափոխության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա սերբը «Ֆիորենտինա» կտեղափոխվի անվճար, թեև 3 տարի առաջ «Ռեալը» Յովիչի տրանսֆերի համար «Այնտրախտին» վճարել է 63 միլիոն եվրո:
Մադրիդի «Ռեալը» կպահպանի ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա վաճառքի գումարի 50%-ը ստանալու իրավունքը։
https://twitter.com/ACFFiorentinaEN/status/1545316686928252929