«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը փոխել է խաղային համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պորտուգալացին այսուհետ հանդես կգա 8-րդ համարի ներքո, որը նախկինում պատկանում էր Խուան Մատային։
Նշենք, որ Ֆերնանդեշը ծնվել է սեպտեմբերի 8-ին։ Նույն համարով կիսապաշտպանը հանդես է գալիս Պորտուգալիայի հավաքականում։ Բացի այդ, 27-ամյա ֆուտբոլիստը 8 համարով դաջվածք ունի:
Պորտուգալացին առաջին անգամ 8 համարի մարզաշապիկով կխաղա հաջորդ երեքշաբթի՝ «Լիվերպուլի» դեմ։