«Ֆուլհեմը» մոտ է «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյին ձեռք բերելուն, հայտնում է West London Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան երկու ակումբների բանակցությունները վերջնական փուլում են։ Դարպասապահով անձամբ հետաքրքրված է «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հույս ունի ավելի շատ խաղաժամանակ ստանալ՝ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը ընդառաջ:
Բերնդ Լենոյի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։