«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կարող է վերադառնալ Լոնդոն

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Express Sport-ը գրում է, որ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։ «Լիվերպուլում» Օքսլեյդ-Չեմբերլենը քիչ խաղաժամանակ է ստանում։ Այդ պատճառով նա կարող է փոխել ակումբային գրանցումը ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։

Հիշեցնենք, որ Օքսլեյդ-Չեմբերլենը նախկինում խաղում էր «Արսենալում»։