«Այաքսը» «ՄՅու»-ից 125 միլիոն եվրո է պահանջում իր 2 ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Այաքսի» երկու ֆուտբոլիստներով՝ վինգեր Անտոնիով և պաշտպան Լիսանդրո Մարտինեսով: Երկու ֆուտբոլիստներն էլ աշխատել են ամստերդամյան ակումբում «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է Daily Record-ը՝ «Այաքսը» պատրաստ է նրանց տրանսֆերները վաճառել «Յունայթեդին», սակայն պահանջում է 125 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Անտոնին «Այաքսի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Մարտինեսը մասնակցած 36 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։