Կառլոս Սոլերը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում

«Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

«Նապոլին» առաջիկայում պաշտոնական առաջարկով կդիմի իսպանական ակումբին:

Հիշեցնենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Ատլետիկոն»:

25-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիայի» սան է։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության և Իսպանիայի գավաթի 38 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Սոլերի և «Վալենսիայի»  միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։