«Տորինոյի» նախկին հարձակվող Անդրեա Բելոտտին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ։
Թվիթերում լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, Բելոտտիի տրանսֆերը հավակնում են գնել նաև «Նիցան» և «Ռոման»: Բանակցություններն արդեն ընթանում են։
Հիշեցնենք, որ Բելոտտին, ով 2015 թվականից խաղում էր «Տորինոյի» կազմում հուլիսի սկզբին լքեց Թուրինը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Անցած մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։