Լոնդոնի «Թոթենհեմի» վինգեր Սթիվեն Բերգվեյնը տեղափոխվում է «Այաքս»՝ հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի այս շաբաթ: Գործարքը կարժենա 30 միլիոն եվրո:
Բերգվեյնը 2020 թվականի հունվարին է ՊՍՎ-ից տեղափոխվել «Թոթենհեմ»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը: