Ռահիմ Ստերլինգը շուտով նոր ակումբ կունենա

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Independent-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացու տրանսֆերը կձևակերպվի առաջիկայում։ Հարձակվողի համար «Չելսին» կվճարի 45 միլիոն ֆունտ, ևս 10 միլիոն «Մանչեսթեր Սիթին» կարող է ստանալ որպես բոնուս:

«Ազնվականները» դիտարկում են նաև «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: