Ժոան Լապորտա. «Ուսման Դեմբելեն դեռևս չի ընդունել «Բարսելոնայի» առաջարկը»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ավարտվել է ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել համաձայնագրի երկարաձգման շուրջ։

«Եթե Դեմբելեն ցանկանում է մնալ, ապա նա պետք է ընդունի մեր վերջնական առաջարկը, հակառակ դեպքում նա կլքի մեզ։

Մենք ցանկանում ենք, որ Ուսմանը շարունակի խաղալ «Բարսելոնայում», բայց հիմա ամեն ինչ կախված է նրանից։ Այս պահին նա չի ընդունել պայմանագիրը երկարաձգելու մեր առաջարկը»,- ​​Լապորտայի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։