«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտտան խոսել է հարձակվող Պաուլո Դիբալայի հետ կապված ներկայիս իրավիճակի մասին, ում պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվել է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը արգենտինացի հարձակվողի հետ։
«Դիբալան այն ֆուտբոլիստների թվում է, ովքեր կարող են ուժեղացնել մեր թիմը, բայց չպետք է մոռանալ, որ հարձակման գծում մենք արդեն բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ունենք։ Այնուամենայնիվ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Դիբալային, և կփորձեմ նրան թիմ հրավիրել»,- ասել է պաշտոնյան: