«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը քաղաքական գործչի կարիերա է սկսում։
El Periodico-ին տված հարցազրույցում Ռոսելը հայտնել է, որ ծրագրում է առաջադրվել Բարսելոնայի քաղաքապետի պաշտոնում 2023 թվականին կայանալիք առաջիկա ընտրություններում։
Նա նշել է, որ վերջնական որոշումը կկայացվի մինչև 2022 թվականի Սուրբ Ծնունդը։
Ռոսելը կատալոնական ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2010-ից 2014 թվականներին՝ սկանդալի պատճառով հրաժարական տալով:
Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման մեջ, և Ռոսելը հետագայում 643 օր անցկացրել է բանտում՝ սպասելով դատավարությանը 2017-ից 2019 թվականներին:
Ի վերջո, նրա վրայից բոլոր մեղադրանքները հանվեցին։