Հայտնի է, թե երբ Պոլ Պոգբան պայմանագիր կկնքի «Յուվենթուսի» հետ

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կմիանա «Յուվենթուսին»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, 29-ամյա կիսապաշտպանն այս շաբաթավերջին բուժզննում կանցնի, իսկ հետո պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ։

Ֆրանսիացին նոր թիմում հանդես կգա տասը համարի մարզաշապիկով: