«Բավարիայում» կարծում են, որ «Բարսելոնան» առաջիկա տարիներին կդադարի գոյություն ունենալ

«Բավարիան» նոր պայման է դրել «Բարսելոնայի» առաջ՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ «Բավարիայի» ներկայացուցիչները «Բարսելոնային» ասել են, որ իրենք համաձայն չեն գործարքի մաս-մաս վճարմանը: Մյունխենցիները ցանկանում են, որ Լևանդովսկու տրանսֆերի ամբողջ գումարն անմիջապես վճարվի կանխիկ, քանի որ «Բավարիան» կարծում է, որ «Բարսելոնան» կդադարի գոյություն ունենալ մեկ-երկու տարուց:

Կողմերը դեռևս բանակցություններ են վարում։ Գերմանական ակումբը չի ցանկանում զիջումների գնալ և «Բարսայից» պահանջում է 55 միլիոն եվրո։